2025 թվականին էլեկտրոնային եղանակով Կադաստրի կոմիտե է ներկայացվել 705.167 դիմում

Կադաստրի կոմիտեն Կառավարության N2126 միջոցառումների ծրագրով հանձնառություն էր ստացել, ըստ որի՝ պետք է իրականացներ սպասարկման գրասենյակների օպտիմալացում: Ինչպես հայտնի է, փուլային եղանակով իրականացվել են մի քանի օրենսդրական փոփոխություններ, որոնցով հզոր զարկ է տրվել էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումների քանակին: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԱԺ-ից։

Այդ են վկայում նաեւ թվային ցուցանիշները, համաձայն որոնց՝ եթե 2021 թվականին էլեկտրոնային եղանակով Կադաստրի կոմիտե էր ներկայացվել 180.103 դիմում, ապա 2025 թվականին արդեն այդ թիվն աճել էր մի քանի անգամ ու հասել 705.167-ի, մինչդեռ թղթային եղանակով ներկայացված դիմումների թիվը կազմել է 333.000: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ին կայացած հերթական նիստի ընթացքում ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը՝ զեկուցելով ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Leave a Comment