Ակնհայտ է, որ մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր. դա շատ լավ նորություն է. Փաշինյան

«Թրամփի ուղու» իրականացման հարցում կողմերին հաջողվել է ստանալ մի բանաձև, որը լիովին գոհացնում է Հայաստանին, ԱՄՆ-ին և, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանին. Երևանում անցկացվող «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկմանը, որին մասնակցել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեսպանները, ասաց Փաշինյանը։։

Նախագծի իրագործման շրջանակների մասին համատեղ հայտարարությունն ընդունվել էր նախօրեին, Վաշինգտոնում՝ ՀՀ արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի բանակցությունների արդյունքում։

«Այսպիսով` կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու գործում։ Ակնհայտ է, որ մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր։ Դա շատ լավ նորություն է»,– ընդգծեց Փաշինյանը։

Ադրբեջանը դեռ չի արձագանքել փաստաթղթին, սակայն նա կարծում է, որ մշակված բանաձևը լիովին համահունչ է Բաքվի շահերին.հայտարարեց Փաշինյանը։

Նա համոզված է, որ «Թրամփի ուղու» իրականացումն այսօր այս տարածաշրջանը դարձել է անվտանգ միջավայր, հատկապես աշխարհում տեղի ունեցող բուռն իրադարձությունների ֆոնին։

Նա նաև հայտարարեց, որ հաջորդիվ պետք է զարգացում ունենանք Հայաստան–Թուրքիա հարթության վրա։

«Սա նույնիսկ անհավատալի և աներևակայելի պոզիտիվ միջավայր է, որում մենք հայտնվել ենք, որը չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծված են, սակայն այդ հարցերի բոլոր բանաձևերը որոշված են»,– կարծում է նա։

Leave a Comment