«Սպիտակի ու Դիլիջանի ոլորանները դահուկային տրամպլիններից ոչնչով չեն տարբերվում»․ Արմեն Հովասափյան

«Սպիտակի ու Դիլիջանի ոլորանները դահուկային տրամպլիններից ոչնչով չեն տարբերվում»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առավոտվանից մայրուղիներում ու մայրաքաղաքի փողոցներում տիրող անտերխանան ամբողջացնում է օրվա իշխանության ողջ հմայքն ու մերկությունը։ Բառացի կաթվածահար եղած երթևեկություն, որն ավելի շատ էքստրիմ է հիշեցնում, և սա բնավ հեգնանք չի, այլ դառը, «գետնի վրա» գոյություն ունեցող իրականություն։
Ի դեպ՝ սա տեղի է ունենում այն դեպքում, երբ նախապես հայտարարվում է, որ տեղալու է ձյուն, լինելու է ցուրտ և մեծ է մերկասառույցի հավանակնությունը։ Ասել է թե՝ իշխանություն կոչվածը թքած ունի մարդկանց տեղաշարժի անվտանգ ապահովման վրա։ Եթե, սրանք մի հատ հասարակ ճանապարհային սպասարկում չեն կարողանում ապահովել, պարզ ա չէ՞, որ վարած դիվանագիտությունն էլ մաքրած ճամփից բեթար մի բան ա ըլնելու։
Էս պահին Սպիտակի ու Դիլիջանի ոլորանները Սոլթ Լեյք Սիթիի դահուկային տրամպլիններից ոչնչով չեն տարբերվում, Սևանի մայրուղին Սեուլի ձմեռային օլիպիադայի հոկեյի դաշտն ա դառել, իսկ ինքը, իրա թերարժեքության բարդույթի ու մանկական տրավմայի հետևանքով մնացած գոլդ համարով «Լեքսուսով» գնացել ա «Խաղաղության խաչմերուկի ռիսկերի» մասին քննարկումների»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան

Leave a Comment