Եթե Հանս-Դիտեր Ֆլիկը չգար «Բարսելոնա», ես կհեռանայի թիմից․ Ռաֆինյա

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը։ Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ և ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող:

«Չէի ասի, թե սա իմ լավագույն շրջանն է: Պահանջկոտ եմ ինքս իմ հանդեպ: Մշտապես փորձում եմ թիմի համար անել առավելագույնը՝ օգնել պաշտանությունում, նաև հարձակման գծում: Երբ դու կրում ես «Բարսելոնայի» խաղաշապիկը, գլխավոր նպատակը դառնում է տիտղոսների համար պայքարը։ Մենք կշարունակենք պայքարել տիտղոսների համար:

Եթե Հանս-Դիտեր Ֆլիկը չգար «Բարսելոնա», ես կհեռանայի թիմից։ Նա ամեն ինչ փոխեց, ինձ ասաց, որ կարևոր խաղացող եմ լինելու։ Վստահությունը ամենակարևորն է, ինչ պետք է ֆուտբոլիստին», – Ռաֆինյայի խոսքերը փոխանցում է Barca Universal-ը։

«Բարսելոնան» 16-րդ անգամ է նվաճել Իսպանիայի սուպերգավաթը եւ ռեկորդակիր է այդ ցուցանիշով։ Անցած տարվա եզրափակիչում «Բարսելոնան» դարձյալ հաղթել էր «Ռեալին» 5:2 հաշվով։ Ռաֆինյան էլ դարձյալ դարձել էր դուբլի հեղինակ։

Leave a Comment