Հակակոռուպցիոն քրեական դատարանում հունվարի 13-ին տեղի ունեցավ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործի քննությունը։ Նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաև Աղվան Հովսեփյանը, նա նշեց, որ Դատախազությունը խեղաթյուրում է ինֆորմացիան։
«Դատախազը խեղաթյուրեց ամբողջը ինձ ներկայացրեց որպես ես չգիտեմ ով, բայց այսքան տարիների ընթացքում՝ նախաքննության ընթացքում, դատաքննության ընթացքում, չի եղել մի շշուկ, նշույլ անգամ, փաստարկում, որ որևէ վկայի հետ, որևէ մեկի հետ որևէ առնչություն ունեցած լինեմ։ Տուժողի, այսպես կոչված տուժողի, եղբայրը այստեղ որ հարցաքննվեց, ի՞նչ պարզվեց․ Պարզվեց, որ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները ամենևին կապ չունի Աղվան Հովսեփյանի մեղադրանքի հետ։ Կարելի է նորից բացել նայել, նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել լրիվ ուրիշ հանգամանքների վերաբերյալ, և որևէ անգամ քննիչը հարց չի տվել այն փաստերի, դեպքերի, մեղադրանքների շուրջ, ինչ որ ինձ է առաջադրված։ Չկա նման բան, ինչո՞ւ, որովհետև, ես էլ իմ հարցին պատասխանեցի, որ այդ հարցերը, ինչ որ հստակ պարզաբանեցի, նախաքննության ընթացքում չէին էլ տվել իրեն, որովհետև ձեռնտու չէին եղել այդ հարցերի պատասխանները, չեմ կարծում, թե քննիչը բանավոր, թեկուզ այդ հարցերի մասին զրուցած չլիներ, բայց չի արձանագրվել, որովհետև ձեռնտու չի եղել նախաքննության մարմնին»,- նշեց Հովսեփյանը։
Ելույթն ամբողջությամբ ներկայացված է տեսանյութում։