Միրզոյանը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարի հետ․նախատեսվում է TRIPP-ի վերաբերյալ համատեղ հայտարարություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում

Միրզոյանը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարի հետ․նախատեսվում է TRIPP-ի  վերաբերյալ համատեղ հայտարարություն


ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ը։ 


Այցի ծրագրում ներառված է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նախատեսվում է TRIPP–ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն: 


TRIPP նախագիծ


«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։


Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։


Leave a Comment