Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ Ադամ Կադիրովը, կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ ուղղված Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն: Նա խոստացել է, որ հոր կամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանի դեպքում «կգտնի և կբերի» նրան Գրոզնի։ Հայտարարությունը հետևել է Զելենսկու՝ հունվարի 7-ին արված մեկնաբանություններին, երբ նա, անդրադառնալով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ԱՄՆ գործողություններին, կոչ էր արել նման քայլեր ձեռնարկել նաև Ռամզան Կադիրովի նկատմամբ։ Զելենսկին նշել էր, որ ԱՄՆ-ն պետք է «Ռամզան Կադիրովի նկատմամբ կիրառել այնպիսի քայլեր, ինչպիսին Մադուրոյի դեպքում և այդպես Ռուսաստանի վրա ճնշում գործադրել»։ Ի պատասխան՝ Ադամ Կադիրովը իր անձնական Instagram-ի էջում գրել […]