Հեքիաթի կենսունակության գաղտնիքը՝ Ալվարդ Ջիվանյանի դիտարկմամբ․ «Հայագիտակ»

Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը խորապես ուսումնասիրել է ինչպես հայկական, այնպես էլ աշխարհի, գրեթե, բոլոր ժողովուրդների հեքիաթները։

Ո՞րն է բանահյուսական այս ժանրի կենսունակության գաղտնիքը։ Չէ՞ որ անգամ բարձր տեխնոլոգիաների մեր դարում հեքիաթը շարունակում է ապրել՝ թափանցելով կինոյի, անիմացիայի, գովազդի և նույնիսկ նորաձևության ոլորտներ։

Պատասխանը պարզ է: Մարդն էությամբ երազող է։ Նա մշտապես ձգտում է տեղափոխվել այլ աշխարհներ և պատկերացնել իրեն նոր իրականություններում։ Հեքիաթը կապրի այնքան ժամանակ, քանի դեռ կա խոսող, պատմող ու մտածող մարդը։ Թեև ժամանակի հետ կարող է փոխվել հեքիաթի մատուցման ձևը, սակայն, բուն ազգային-ժողովրդական հեքիաթների էությունը կմնա անփոփոխ։

Leave a Comment