
Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհվել է մոտ երկու հազար մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով իրանցի պաշտոնյային։
Գործակալության աղբյուրը «ահաբեկիչներին» է մեղադրել քաղաքացիական անձանց և անվտանգության ուժերի մահվան մեջ։
Ավելի վաղ, Իրանի անվտանգության ուժերից հայտնել էին, որ անկարգությունների հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ 100 ոստիկան և ԻՀՊԿ սպա։