Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կողմնակիցները ակցիա են անում ԵՄ գրասենյակի մոտ

https://arm.sputniknews.ru/20260113/narek-samsvonjani-ev-vazgen-saghateljani-kvoghmnakicnery-akcia-en-anum-em-grasenjaki-mvot-97703484.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97697673_160:0:1120:720_1920x0_80_0_0_75ea9b84f75e711a4102b37fc79b61b8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նարեկ սամսոնյան, վազգեն սաղաթելյան, բողոքի ակցիա, եվրամիություն, վասիլիս մարագոս

հայաստան, նարեկ սամսոնյան, վազգեն սաղաթելյան, բողոքի ակցիա, եվրամիություն, վասիլիս մարագոս

Բաժանորդագրվել

Բողոքի ակցիա իրականացնողները պատրաստվում են նամակ փոխանցել Հայաստանում ԵՄ դեսպանին։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի հիմնադիրներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կողմնակիցները բողոքի ակցիա են անում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ։

Նրանք այստեղ են եկել Սամսոնյանի ու Սաղաթելյանի նկարներով և պատրաստվում են նամակ հանձնել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին։

«Նրանց կալանավորել են ու կալանքն էլ երկարաձգել են հաղորդման ընթացքում «հետույք» բառն արտասանելու համար։ Պարոն դեսպան, սա արդյոք նորմա՞լ է ժողովրդավարական ուղով ընթացող պետության կամ ԵՄ-ի համար, որը մշտապես բարձրաձայնել է ՀՀ-ում մարդու իրավունքների, խոսքի ազատության հարցը»,- բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը։

Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։
Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարացրեց նրանց կալանքի ժամկետը։ Նարեկ Սամսոնյանը դատարանի որոշումը լսելուց հետո անժամկետ հացադուլ հայտարարեց։

Leave a Comment