Պաշտոնական հերքում․ կառավարության էլեկտրոնային փոստը չի կոտրվել

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե իբրև ՀՀ Կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել է, չի համապատասխանում իրականությանը։ Արձանագրված տվյալների արտահոսքը ՀՀ Կառավարության էլեկտրոնային մեյլերի հետ առնչություն չունի։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է Հանրային Կապերի և Տեղեկատվության Կենտրոնից։
Նախնական ուսումնասիրության արդյունքում, կարելի է եզրակացնել, որ արտահոսք եղած ֆայլերը կորզվել են էլեկտրոնային քաղաքացիական դատավարության cabinet.armlex.am հարթակից։

Ներկայում աշխատանքներ են տարվում վերը նշվածը հաստատելու, կորզման եղանակը պարզելու նպատակով։

Leave a Comment