Թուրքիան ամենաերկարակյաց բնակչություն ունեցող երկրների մեջ 45-րդն է

Հրապարակվել է ամենաերկարակյաց բնակչություն ունցեցող երկրների ցանկը։ Նշվում է, որ մարդկանց երկարակեցության վրա ազդում են սոցիալ-տնտեսական վիճակը, գենետիկ գործոնները և կյանքի որակը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մարդկանց կյանքի տևողությունն ամենաերկարը Մոնակոյում է. կազմում է 86.5 տարի։ Մոնակոյին հաջորդում են Ճապոնիան 84.2, Անդորրան և Շվեյցարիան 84.1 կյանքի տևողությամբ։

Հունաստանը 23-րդ տեղում է ՝ կյանքի 81.7 տարվա տևողությամբ, ԱՄՆ-ն 36-րդն է (78.4 տարի), Իրանը 40-րդն է (77.7 տարի), իսկ Թուրքիան 45-րդն էկյանքի 77.2 տարվա տևողությամբ։

Ռուսաստանն այդ ցանկում 60-րդն է՝ կյանքի 73.8 տարվա տևողությամբ։

Leave a Comment