Ինչպես հաղորդում է The Washington Post-ը` Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինը «շտապ կանչել է» ԱՄՆ դեսպան Բրայան Բերչին, որպեսզի մանրամասն տեղեկություններ պահանջի Վենեսուելայում Վաշինգտոնի ծրագրերի մասին: Այդ հանդիպման մասին հրապարակավ չի հաղորդվել։
Կարդինալը նաև փորձել է խոսել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ` ձգտելով կանխել Վենեսուելայում արյունահեղությունն ու ապակայունացումը, գրում է պարբերականը:
Պարոլինին հետաքրքրում էր, թե արդյոք ԱՄՆ-ն հետապնդելու է միայն թմրավաճառներին, թե Սպիտակ տունը ձգտում է տապալել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմը: Վատիկանի պետքարտուղարը համաձայնել է, որ Վենեսուելայի ղեկավարը «պետք է հեռանա», սակայն հայտարարել Է, որ Ռուսաստանն իբր պատրաստ է ապաստան տրամադրել Մադուրոյին, և խնդրել Է Վաշինգտոնին համբերություն ցուցաբերել այս հարցում: