Ծախվա՛ծ անբարոներ, տղամա՞րդ էիք, շու՛տ խոսեիք, անցել եք պառակտողի կողմը, դավաճանել ձեր հավատին

Ծախվա՛ծ հոգևորականներ, եթե դժգոհ էիք Կաթողիկոսից, ինչո՞ւ էիք լեզուներդ փորներդ գցել, չէիք խոսում, երբ Փաշինյանը որոշեց պառակտել Եկեղեցին, անցաք նրա կողմը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

«Այդ հոգևորականները գուցե ծախված, նեղացած կամ վախեցած են, բայց նրանք անբարոյական են, երկար տարիներ աշխատել են Կաթողիկոսի հետ, բայց թիկունքից խբեցին։ Տղամա՞րդ էիք, դիմացն ասեիք, դավաճանել եք ձեր հավատքին։ Հոգևոր մարդը ամեն օր նոր տեր չի ընդունում, ձեր հոգում բիզնեսմեն եք»,- մեկնաբանեց պատգամավորը։

Ասլանյանի համոզմամբ, այդ հոգևորականներով Փաշինյանը չի կարող բարենորոգել կամ նոր եկեղեցի ստեղծել, նա առաքյալ չէ։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment