Վենեսուելայում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է հակահետախուզության ղեկավարը։
Ահա և հաստատվում է այն կանխավարկածը, որ Վենեսուելայում Մադուրոյի առևանգումը երկրի անվտանգության մարմինների հետ լայն համագործակցության միջոցով է ստացվել:
Տեղական աղբյուրների տվյալներով՝ ձերբակալվել է գեներալ Խավիեր Մարկանո Տաբատան՝ Վենեսուելայի նախագահի Պատվո գվարդիայի և հակահետախուզության ղեկավարը: Նա մեղադրվում է պետական դավաճանության և ամերիկյան հետախուզության հետ համագործակցության մեջ:
Քննությունը կարծում է, որ հենց նրա փոխանցած տեղեկատվությունն է օգնել ԱՄՆ-ին իրականացնել Նիկոլաս Մադուրոյի կալանավորման գործողությունը: Բացի այդ, գեներալին մեղսագրվում է օրհասական պահին հակաօդային պաշտպանության արձանագրությունների (պրոտոկոլների) անջատումը:
Քննությունը շարունակվում է, Վենեսուելայի իշխանությունների կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չկան:
Արա Պողոսյան, քաղաքագետ