Հայ առաքելական եկեղեցին պառակտածը ուզում է, որ եկեղեցին լինի ազգային միասնության տարածք. Ոսկան Սարգսյան

Ամեն ինչ, նաև՝ Հայ առաքելական եկեղեցին պառակտածը ուզում է, որ եկեղեցին լինի ազգային միասնության տարածք։

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է լինի ատելությունից ու քաղաքական հակադրությունից զերծ եւ ազգային միասնության տարածք»։

Նիկոլ Փաշինյանը հանրությանը պառակտել է նախկինների-հեղափոխականների, սևերի-սպիտակների, սփյուռքը պառակտել է, տիրադավ, շուռ տված հոգևորականների միջոցով Հայ առաքելական եկեղեցին է պառակտում, սակայն ուզում է , որ եկեղեցին լինի ազգային միասնության տարածք: Նա Հայ առաքելական եկեղեցու փոխարեն նշելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, փորձում է իջեցնել համահայկական հոգևոր կառույցի նշանակությունը, ձգտելով այն դարձնել իրեն ենթակա հայաստանյան հոգևոր կազմակերպություն:

Ոսկան Սարգսյան, լրագրող

Leave a Comment