Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է պաշտոնից. Մայր աթոռ

Բաժանորդագրվել

Ի թիվս այլնի, առաջնորդի պաշտոնից ազատման պատճառներից մեկը թեմի եկեղեցականների նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելն է:

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:

Նշենք, որ Գևորգ սրբազանը մեկն է այն 10 հոգևորականներից, որոնք միացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Գարեգին 2–րդի դեմ տարվող արշավին ու պահանջում է վեհափառի հրաժարականը:

«Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Leave a Comment