Չեմ կարծում, թե Պուտինին գերեվարելու անհրաժեշտություն լինի․ Թրամփ

Պատասխանելով լրագրողների հարցերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը  հայտարարել է, թե չի կարծում, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար ստիպված կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գերեվարելու հրաման տալ։

Ի պատասխան հարցի, թե՝ «Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշեց, որ ողջ աշխարհի հետ միասին ինքն էլ է հետևել, թե ինչպես եք հրամայել գերի վերցնել Նիկոլաս Մադուրոյին։  Զելենսկին ասաց. «Եթե բռնապետերի հետ այդպես է վարվում, ապա ԱՄՆ-ն գիտի, թե ինչ անել հաջորդիվ»։ Կարծես, նա ցանկանում է, որ գերի վերցնեք Վլադիմիր Պուտինին։ Երբևէ կհրամայե՞ք  գերեվարել Պուտինին», Թրամփը պատասխանել է․

«Չեմ կարծում՝ դրա անհրաժեշտությունը լինի։ … Ես միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել Պուտինի հետ։ Սակայն այժմ շատ հիասթափված եմ։ Ես 8 պատերազմ եմ «կարգավորել»:

Մտածում էի, թե սա էլ կլինի հեշտերից մեկը։ Գիտե՞ք, վերջին ամսվա ընթացքում նրանք կորցրին 31,000 հոգի, որոնցից շատերը ռուս զինվորներ էին։ Եվ Ռուսաստանի տնտեսությունը վատ վիճակում է։ Կարծում եմ՝ մենք ի վերջո կկարգավորենք այն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment