10 հունվարի 2026 – 10:56 AMT
PanARMENIAN.Net – Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, թե Թուրքիայի նպատակները տարածաշրջանում համընկնում են ԱՄՆ-ի հետ, «որը ՀՀ-ին խաղաղություն է պարտադրում», հայտնում է APA-ն:
Նախարարի խոսքով՝ նմանատիպ գործընթաց է դիտվում նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Սիրիայի և այլ տարածաշրջանների հետ կապված հարցերում, սակայն, հատկապես համընկնում են Հարավային Կովկասի հետ կապված հարցերում:
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։