Սիրիական բանակը ավարտել է Հալեպի Շեյխ Մաքսուդ շրջանի ավելի քան 90%-ի մաքրման աշխատանքները, հաղորդում է Sana գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։
Սիրիական պետական լրատվամիջոցի տեղեկություններով՝ մաքրման գործողություններն ուղեկցվում են զգալի դժվարություններով, քանի որ քրդական «Սիրիական դեմոկրատական ուժերը» (ՍԴՈւ) «քաղաքացիական անձանց օգտագործում են որպես կենդանի վահան և դիրքավորվել են բնակիչների տների ներսում»։
Աղբյուրը նշել է, որ բանակային ստորաբաժանումները թաղամասի փողոցներում վնասազերծել են տասնյակ ականներ և միջոցներ են ձեռնարկում, որպեսզի ներքին անվտանգության ուժերը մուտք գործեն այնտեղ՝ զտման գործողությունների ավարտից անմիջապես հետո:
Հաղորդվել է, որ բանակային ուժերը ձերբակալել են ՍԴՈւ-ի մի շարք անդամների և առգրավել ծանր և միջին չափի զենքեր, մեծ քանակությամբ զինամթերք, թեթև զենք և պայթյունի համար պատրաստված պայթուցիկ սարքեր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: