«Չինական հարավային ավիաուղիներ»-ն ավելացնում է չվերթների քանակը դեպի Թուրքիա

«Չինական հարավային ավիաուղիներ»-ը (China Southern Airlines) ավելացնում է Թուրքիա չվերթների քանակը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ ընկերությունը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Թուրքիան Չինաստանի քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ։ Նշենք, որ որոշումն ուժի մեջ է մտել սույն թվականի հունվարի 2-ից։

2026-ի մարտի 23-ից սկսած ավիաընկերությունը կավելացնի Չինաստանի տարբեր քաղաքներից չվերթների քանակը դեպի Ստամբուլ՝ հասցնելով դրանց շաբաթական քանակը 4-ի։

Գուանչժոու-Ստամբուլ երթուղում մարտի 30-ից սկսած շաբաթական չվերթների քանակը 3-ից կհասցվի 10-ի, իսկ Ուրումչի-Ստամբուլ երթուղում մարտի 24-ից սկսած շաբաթական չվերթների քանակը 1-ից կհասցվի 3-ի։

Leave a Comment