Կտրիճ Ներսիսյանը հեռանալու է. Եկեղեցին չի օգտագործվելու պետության դեմ. Կոնջորյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Կտրիճ Ներսիսյանը հեռանալու է:

Եկեղեցին չի օգտագործվելու պետության դեմ` Հայաստանն ինքնիշխանությունից զրկելու համար: 

Եկեղեցին չի դառնալու գործակալական ցանց` ժողովրդի իշխանությունը տապալելու և պետականությունը կազմալուծելու համար:

Եկեղեցին ուժեղացնելու է Պետությանը: Պետությունը ուժեղացնելու է Եկեղեցուն: 

Ժողովուրդը զորանալու է ուժեղ Պետությամբ և ուժեղ Եկեղեցով»:

Leave a Comment