Թեհրանի դատախազ Ալի Սալեհին հայտարարել է, որ հանրային սեփականությունը վնասող և Իրանի իրավապահ մարմինների հետ առճակատման մեջ մտնող ցուցարարները կարող են մահապատժի ենթարկվել. փոխանցում է РИА Новости-ն։
«Դատական համակարգի կարմիր գիծը երկրի քաղաքացիների անվտանգությունն է․ ահաբեկիչների նկատմամբ մեր մոտեցումը կլինի զսպող, և նրանց պատիժը կլինի պետության դեմ պատերազմ սկսելու մեղադրանքով (իրանական օրենսդրության համաձայն՝ դա պատժվում է մահապատժով – խմբ.)», – նրա խոսքերն է մեջբերել Իրանի պետական հեռարձակող IRIB-ը։