Իրեն Արցախի նախագահի ժ/պ համարողը ուխտերթին մասնակցած գեներալ-մայոր Կարեն Շաքարյանին զրկել է հերոսի կոչումից


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը սոցցանցի իր էջում գրառմամբ հայտնել է, թե Արցախի նախագահի ժ/պ համարվողը Արցախի հերոսի կոչումից զրկել է Կարեն Շաքարյանին:

«Ուրեմն կարդում եմ՝ «Արցախի տեղեկատվական շտաբ» կոչվող էջը հայտնում է, որ իրեն Արցախի նախագահի ժ/պ համարող մեկը Արցախի հերոսի կոչումից զրկել է Կարեն Շաքարյանին:

Գուգլ եմ անում, տեսնեմ՝ ով է Կարեն Շաքարյանը: Պարզվում է՝ Արցախի հերոսի կոչում ունեցող գեներալ-մայոր է, որը մասնակցել է Սուրբ Ծննդյան առիթով արված ուխտերթին, ինչի պատճառով էլ ակնհայտորեն արժանացել է նման վերաբերմունքի:

Հերթական անգամ արձանագրում ենք, որ սրանց համար լավ ղարաբաղցին ընդդիմադիր ղարաբաղցին է: Քաղաքականապես չեզոքը կամ իշխանական հայացքներ ունեցողը կամ նման կերպ ընկալվողը այլևս «դավաճան ղարաբաղցի» է: Լավ հերոսն ընդդիմադիր հերոսն է, ճիշտ այնպես, ինչպես հերոսածին մայր/հայր է միայն ընդդիմադիր հայացքներ ունեցողը:

Քաղաքականապես չեզոքը կամ իշխանամետն այլևս հերոս չէ, հերոսածին չէ: Ու հետո մեծ-մեծ փրթում են արժեքներից, հասարակությունը պառակտելուց, սև ու սպիտակից: Սա է ձեր էությունը:

Հ.Գ. «Արևմտյան Հայաստանի նախագահ» Արմենակի ականջն էլ կանչի»,- գրել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

1770 դիտում

Leave a Comment