Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանին


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին իրականացված համատեղ աշխատանքի արդյունքները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության հաստատումն ու դրա շարունակական զարգացումը:

613035613_1288517096639118_3533713428489722500_n.jpg (121 KB)

Ի թիվս այլ ծրագրերի՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել «TRIPP ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ ընդգծելով նախաձեռնության կարևորությունը տարածաշրջանային փոխկապակցվածության, կայուն զարգացման խթանման տեսանկյունից։

612115969_1288519286638899_1154459636711336658_n.jpg (389 KB)

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Քվինին՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և գործընկերության օրակարգի հարստացման գործում ունեցած ավանդի համար՝ հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

473 դիտում

Leave a Comment