Քրեական ոստիկանները Դալարիկ գյուղի բնակչի տանը թմրանյութ են հայտնաբերել


Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Դալարիկ գյուղի 58-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում:


 


Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունվարի 8-ին կատարված խուզարկությամբ 58-ամյա տղամարդու բնակարանում և նկուղում հայտնաբերվել է ընդհանուր 68,4 գրամ կանեփանման զանգված:


 


Դալարիկցի տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:


 


Կատարվում է նախաքննություն:


 

Դիտումների քանակ2

Leave a Comment