TRIPP-ը տնտեսական մեծ հնարավորություններ կբացի Հրվ․ Կովկասի համար․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը հայտարարել է, որ TRIPP (Տարածաշրջանային ենթակառուցվածքների և գործընկերության հարթակ) նախաձեռնությունը կարող է տնտեսական զգալի հնարավորություններ բացել ողջ տարածաշրջանի համար և նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ Դաշինքը ոսջունում է մշտական խաղաղության պայմանագրի ձեռքբերմանն ուղղված բոլոր կառուցողական քայլերը, ինչը առանցքային նշանակություն ունի Սևծովյան տարածաշրջանի կայունության համար։ Ըստ Վիննիկովի՝ Հարավային Կովկասը խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու ներուժ ունի, սակայն դա պահանջում է ժամանակակից ենթակառուցվածքների զարգացում և բեռների արդյունավետ փոխադրման ապահովում տարբեր երկրների տարածքով։ Նա նշել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը և տարածաշրջանային կապերի […]

Leave a Comment