«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան պատասխանել է հարցին, թե ում կցանկանար տեսնել որպես մրցակից Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում։
Կատալոնացիները կիսաեզրափակչում վստահ հաղթանակ են տարել Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ՝ մրցակցի դարպասն ուղարկելով հինգ անպատասխան գնդակ։ Բրազիլացի ֆուտբոլիստը հանդիպման հերոսներից էր, աչքի էր ընկել դուբլով։
««Ռեա՞լ», թե՞ «Ատլետիկո»։ Ինձ համար միևնույն է։ Դա նշանակություն չունի։ Մենք պատրաստ ենք ցանկացած մրցակցի և կենտրոնացած ենք միայն մեր խաղի վրա», – բրազիլացու խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա հունվարի 11-ին։
Հիշեցնենք, որ նախորդ տարի գավաթը նվաճել է «Բարսելոնան»։ Եզրափակչում կատալոնացիները 5-2 հաշվով առավելության էին հասել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։