Պուտինը խաղաղություն չի ուզում՝ դիվանագիտական բանակցություններին պատասխանում է «Օրեշնիկ»-ով. Կալլաս

Եվրադիվանագիտության
ղեկավար Կայա Կալլասն անդրադարձել է «Օրեշնիկ» հրթիռով Ուկրաինային հարվածելու ՌԴ
գործողությանը և նշել. «Պուտինը չի ուզում խաղաղություն, Ռուսաստանը դիվանագիտական
​​բանակցություններին պատասխանում է նոր հրթիռներով և ավերածություններով։ Ռուսական կրկնվող խոշոր հարվածների այս մահաբեր մոդելը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք չօգնենք Ուկրաինային պայթեցնել այն»։

 Կալլասի խոսքով՝ Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ»-ի
օգտագործումը Ուկրաինայի հետ հակամարտության հստակ էսկալացիա է. «Այն կոչված է
նախազգուշացնելու Եվրոպային և ԱՄՆ-ին: ԵՄ երկրները պետք է ավելի ակտիվորեն
օգտագործեն իրենց ՀՕՊ միջոցների պաշարները և անհապաղ անցնեն իրենց ծրագրերի իրականացմանը:
Մենք պետք է նաև ավելի մեծացնենք այս պատերազմի գինը Մոսկվայի համար, այդ թվում՝
պատժամիջոցները խստացնելու ճանապարհով»:

Leave a Comment