«Ալ Նասրը» 2026 թվականի երկրորդ խաղն անընդմեջ պարտվել է

Ռիադի «Ալ Նասրը» 2026 թվականի երկրորդ խաղն անընդմեջ պարտվել է: Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 14-րդ տուրում Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը տանը 1-2 հաշվով զիջել է «Ալ Քադիսիային»:

81-րդ րոպեին խաղի հաշիվը կրճատել է Կրիշտիանու Ռոնալդուն, որի համար դա առաջին գոլն էր նոր տարում:

«Ալ Նասրը» 31 միավորով երկրորդն է, 4 միավորով հետ է առաջատար «Ալ Հիլյալից»: «Ալ Քսդիսիան» 27 միավորով 4-րդն է:

Leave a Comment