Այսօրվա նիստում դատարանը 3 ամսով երկարացրեց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանքը։
Նարեկ Սամսոնյանի կինը նշեց, որ դուստրը սպասում էր հոր վերադարձին։ Նարեկ Սամսոնյանը դատարանի դահլիճում հայտարարեց անժամկետ հացադուլ սկսելու մասին։
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են նոյեմբերի 13-ին՝ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Մանրամասները՝ տեսանյութում