Իսլամական Հանրապետությունն իշխանության է եկել մի քանի հարյուր հազար ազնիվ մարդկանց արյամբ և ջարդարարների դիմաց չի նահանջելու․ Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ելույթ է ունեցել.  Այս մասին գրում է «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքը։ 

«Անցած գիշեր Թեհրանում և որոշ այլ վայրերում մի խումբ ջարդարարներ եկել և ավերում էին իրենց իսկ երկրին պատկանող շենքերը՝ միայն նրա համար, որ ԱՄՆ նախագահի սիրտը գոհանա, ուրախանա։ Քանի որ նա մի անհեթեթ խոսք է ասել, որ եթե Իրանի կառավարությունն այսինչ բանն անի, ես կգամ և ձեր կողմը կբռնեմ՝ խռովարարների և երկրի համար վնասակար մարդկանց կողմը։ Եվ նրանք էլ դրանից ուրախացել են:

Թող բոլորը իմանան՝ Իսլամական Հանրապետությունն իշխանության է եկել մի քանի հարյուր հազար ազնիվ մարդկանց արյամբ և ջարդարարների դիմաց չի նահանջելու: Այն օտարների վարձկանությունը չի հանդուրժում։ Ով էլ որ լինես, եթե դարձար օտարների վարձկան, եթե աշխատեցիր օտարի համար, ժողովուրդը քեզ մերժում է, իսլամական համակարգը նույնպես քեզ մերժում է»:

Leave a Comment