Աննա Վարդապետյանի հրամաններով՝ ազատվել են դատախազներ


ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ հունվարի 7-ին աշխատանքից ազատվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Բաղդասարյանը:

Վարդապետյանը հունվարի 9-ին աշխատանքից ազատել է նաև Երևանի դատախազության ավագ դատախազ Արմեն Բեգլարյանին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

390 դիտում

Leave a Comment