Կոլումբիայի նախագահն ասել է՝ երկրի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների «իրական սպառնալիք» կա

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ կարծում է՝ այժմ Կոլումբիայի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների «իրական սպառնալիք» կա։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները մյուս ազգերին վերաբերվում է որպես ԱՄՆ «կայսրության» մաս։

Պետրոն այս հայտարարությունն արել է Կոլումբիային ռազմական գործողություններով սպառնալու Թրամփի հայտարարություններից հետո։

Նա ասել է, որ այս ճանապարհով ԱՄՆ-ն կարող է «աշխարհին իշխող» երկրից վերածվել «աշխարհից մեկուսացված» երկրի։

Պետրոն նաև մեղադրել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) գործակալներին «նացիստական ​​բրիգադների» նման գործելու համար։

Վենեսուելայի վրա ԱՄՆ հարձակումներից և Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Թրամփը հայտարարել էր, որ Կոլումբիայի դեմ ռազմական գործողությունը «վատ միտք չէ»։

Leave a Comment