Վերջին 2 օրերին հանրապետության տարածքում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի համեմատ բարձրացել է 16-20, առանձին հատվածներում՝ 25-30 աստիճանով

Ինչպես և կանխատեսվել էր, արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, վերջին 2 օրերին հանրապետության տարածքում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի համեմատ բարձրացել է 16-20, առանձին հատվածներում՝ 25-30 աստիճանով։

Այսպես, հունվարի 3-ի առավոտյան ժամը 8-ի դրությամբ․

  • Շիրակում դիտվել է -21․․․ -37, այսօր՝ -2․․․-4 աստիճան ցուրտ,
  • Լոռիում, համապատասխանաբար, -22․․․-28 աստիճան ցուրտ, այսօր՝ +4․․․+7 աստիճան տաքություն,
  • Տավուշում՝ -10․․․-17 աստիճան ցուրտ, այսօր՝ +4․․․+6 աստիճան տաքություն,
  • Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում՝ -24․․․-28 աստիճան ցուրտ, այսօր՝ 0․․․-4,
  • Գեղարքունիքում՝ -14․․․-26 աստիճան ցուրտ, այսօր՝ +2․․․+5 աստիճան տաքություն,
  • Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում՝ -12․․․-15, այսօր՝ -2․․․-3 աստիճան ցուրտ,
  • Արարատյան դաշտում՝ -13․․․-18, այսօր՝ -2․․․-4 աստիճան ցուրտ,
  • Վայոց Ձորում՝ -11․․․-16, այսօր՝ 0․․․-2 աստիճան ցուրտ,
  • Սյունիքի նախալեռներում՝ -10․․․-15 աստիճան ցուրտ, այսօր՝ +8․․․+12 աստիճան տաքություն,
  • Սյունիքի հովիտներում՝ -2․․․-5 աստիճան ցուրտ, այսօր՝ +4․․․+7 աստիճան տաքություն։
  • Երևանի ցածրադիր գոտում հունվարի 3-ի գիշերը գրանցվել է -16․․․-18, այսօր՝ -2․․․-4 աստիճան ցուրտ։

Հունվարի 9-ի կեսօրից հետո և հունվարի 10-ին Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին մարզերում՝ քամու ուժգնացում 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին էապես չի փոխվի։

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ»  ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment