
«Մի շարք համայնքներից քաղաքացիները հարցնում են՝ ինչո՞ւ մեր համայնքում չեք գալիս պատարագի: Կգամ բոլոր համայնքներում պատարագի, միայն խնդրում եմ նախապես քննարկել քահանաների հետ, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի, որ նրանք Սուրբ և Անմահ պատարագի ընթացքում չեն հիշատակելու Կտրիճ Ներսիսյանի անունը»,- այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է ՀՀ վարչապետը՝ հիշեցնելով, որ առաջիկա և հետագա բոլոր կիրակիներին մասնակցելու է Սուրբ և Անմահ պատարագի: