Հանրապետության առանձին շրջաններում հունվարի 9-10-ը և 13-ին սպասվում է ձյուն

Հանրապետության  առանձին շրջաններում հունվարի 9-10-ը և 13-ին  սպասվում է ձյուն

Հանրապետության տարածքում  հունվարի 9-10-ը և 13-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։  Հունվարի 8-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ հունվարի  9-ին, 11-12-ը՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ի գիշերը կբարձրանա՝ 10-14 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 2-4 աստիճանով։

Снимок.PNG (140 KB)

Երևանում հունվարի 9-ի կեսօրից հետո, 10-ի և 13-ի ցերեկը սպասվում է ձյուն: Հունվարի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Снимок 1.PNG (15 KB)

Երևան քաղաքի հունվարի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    11.5°C (1997 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -23.6°C (1983 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    -3.7°C

Leave a Comment