ՏԿԵ նախարարը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ փոխնախարարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՏԿԵՆ աշխատակազմի և ենթակա մարմինների ղեկավարների հետ անցկացրել է տարեսկզբի առաջին գործակարգավարական խորհրդակցությունը։

Նախարարը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Նարեկ Ապիտոնյանին, ով համակարգելու է էներգետիկ բլոկը։

Նախարարը շնորհավորել է պարոն Ապիտոնյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։

Այնուհետև քննարկվել են ընթացիկ աշխատանքային մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ նախարարը տվել է հանձնարարականներ։

Leave a Comment