Մեծ Բրիտանիայից արձագանքել են Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու վերաբերյալ Զախարովայի հայտարարությանը


Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակն արձագանքել է Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու վերաբերյալ Մարիա Զախարովայի հայտարարությանը:


Նա նշել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո բրիտանական զորքերը կտեղակայվեն Ուկրաինայի ապագա զինված ուժերը կառուցելու, Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու և Ռուսաստանի հավանական հարձակումներից զերծ պահելու համար: Խոսնակը շեշտել է՝ որտեղ էլ տեղակայվեն Բրիտանիայի զինված ուժերը, նրանք ունեն ինքնապաշտպանության իրավունք:


Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, որ Մոսկվան Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը միջամտություն կհամարի, և բոլոր նման ստորաբաժանումներն ու օբյեկտները կդիտարկվեն որպես օրինական մարտական թիրախներ Ռուսաստանի զինված ուժերի համար:

Դիտումների քանակ9

Leave a Comment