UFC-ի թեթև քաշային կարգում (մինչև 70 կգ) վարկանիշային առաջին համար, խառը մենամարտերի (ММА) հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը մեկնաբանել է բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթի պարտությունը գրեփլինգի մենամարտում, որը տեղի է ունեցել Լիվերպուլու՝ King of the Mat մրցաշարում։
«Սա՞ է այն աղբը, որն ասում էր, թե ինձ կհաղթի»,- գրել է Ծառուկյանը X սոցիալական ցանցում։
Հունվարի 25-ին Լաս Վեգասում (ԱՄՆ) կայանալիք UFC 324 մրցաշարում Փիմբլեթը ժամանակավոր չեմպիոնի գոտու համար կմենամարտի ամերիկացի Ջասթին Գեթժիի դեմ։
Ավելի վաղ Փիմբլեթը քննադատել էր Ծառուկյանին՝ նշելով, որ «նա չի կարողանում վերահսկել իր հույզերը» և «չի կարելի նրան թույլ տալ տիտղոսական մենամարտի»։
