ՀՀ-ում չկա գոնե մի ընտանիք, որից ՀԷՑ-ը նախորդող շրջանում փող չի գողացել. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ՀՀ-ում չկա գոնե մի ընտանիք, որից  ՀԷՑ-ը նախորդող շրջանում փող չի գողացել, ասել է Փաշինյանը ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ-ում չկա գոնե մի ընտանիք, որից ՀԷՑ-ը նախորդող շրջանում փող չի գողացել։


Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Ես համոզված եմ, որ մենք ճիշտ որոշում ենք կայացրել, արդարացված որոշում ենք կայացրել։ Ես համոզված եմ, որ մենք այդ որոշումը կկարողանանք պաշտպանել բոլոր ատյաններում», – ասել է Փաշինյանը։


Վարչապետը ներողություն է խնդրել, որ որոշումը, որն ինքը կայացրել է մայիսին և պետությունը, կառավարությունը և պետական մարմինները կայացրել են հետագայում, չի կայացվել 3, 5, 7 տարի առաջ։ Նրա խոսքով՝ իրենք այդտեղ սխալվել են և հիմա պետք է իրենց սխալներն ուղղեն։


Փաշինյանի խոսքով, Ռոմանոս Պետրոսյանի կառավարման մեկնարկի արդյունքում շահել են ՀԷՑ-ի բազմաթիվ աշխատողներ, որոնք երկար ժամանակ, ի տարբերություն վերնախավի, պարգևավճարներ և հավելումներ չէին ստանում։


Նա հայտնել է, որ Ռոմանոս Պետրոսյանի գործունեության մեկնարկից հետո նրանք պարգևավճարներ և հավելումներ են ստացել, ընդ որում, նույնիսկ ղեկավար կազմը չի ստանում այդքան հավելումներ։




 

Leave a Comment