Գառնիում Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին հնչած հայտարարությունը դատախազության ուսումնասիրության կենտրոնում է

Դատախազությունն ուսումնասիրություն է սկսել՝ պարզելու՝ արդյոք Գառնիում վարչապետի մասնակցությամբ պատարագի եկած Գառնիի բնակիչներից մեկի արտահայտությունը Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին հանցակազմ պարունակո՞ւմ է: Եթե դատախազությունը պարզի, որ կա հանցակազմ, ապա գործը կուղարկի Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու համար, հայտնում է Ազատություն-ը:

«Իշխանական «Սիվիկ» լրատվամիջոցն էր հարցրել Գառնիի եկեղեցու բակում հավաքվածներին, թե «ի՞նչ պիտի լինի, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», ի պատասխան նրանցից մեկն ասել էր՝ «Մի հատ քար խփեն գլխին՝ սատկացնեն»։

Լրատվամիջոցների տեղեկություններով, այս արտահայտության հեղինակը Էդվարդ Ստեփանյանն է («Ջնդոյի Էդոն»): Նա, ըստ Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կոմունալ տնտեսության աշխատակից է, զբաղվում է ջրաչափերի հետ կապված սպասարկման աշխատանքներով»:

Leave a Comment