«Կարծում եմ, Գարեգին երկրորդ կաթողիկոսը հրաժարական կտա ընտրություններից հետո». Արամ Սարգսյան. «Ա1+»

«Կարծում եմ, Գարեգին երկրորդ կաթողիկոսը հրաժարական կտա ընտրություններից հետո։ Նա հիմա պարզապես սպասում է, տեսնի, թե համապետական ընտրություններն ինչ ելք կունենան։ Եւ եթե նախկիններին հաջողվի ետ վերադառնալ, Վեհափառ Հայրապետը կլինի նախկինների հետ այդ հաղթանակը բերած կարևոր դեմքերից մեկը։ Իսկ եթե նախկինները ետ չվերադառնան, նա հրաժարական կտա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով իշխանությունների և մի շարք բարձրաստիճան հոգևորականների միջև աճող լարվածությանը։ «Հանրապետության» նախագահը գտնում է, որ իշխանություններին ձեռնտու է կաթողիկոսի հրաժարականն ընդհանրապես՝ դա կլինի մինչև համապետական ընտրությունները, թե դրանից հետո։

Եթե կաթողիկոսը հրաժարական տա մինչև ընտրությունները, իշխանությունը դա կներկայացնի իր ևս մի հաղթանակը և նախկինների ևս մի պարտություն։ Այդ պարագայում, ըստ նրա, ընդդիմադիր ճամբարում հուսահատություն կլինի, և իշխանությունները դա կօգտագործեն քարոզարշավի ժամանակ, որ լուծեցին իրենց առաջ դրված ևս մի խնդիր։

«Եթե չեն հաջողում, ապա վերջին հավաքները ցույց տվեցին, որ Վեհափառ Հայրապետը միակ անձն է, ում շուրջ համախմբվում են նախկին բոլոր իշխանություններն անկախ ներքին հակադրություններից։ Եւ Նիկոլ Փաշինյանը կարող է ասել, տեսեք, թե ովքեր են։ Եթե ինձ չեք ընտրելու, նրանք են գալու։ Եւ իր հաղթանակի հավանականությունը ավելի մեծ է»,- ասում է նա։

Ամեն դեպքում՝ Արամ Սարգսյանը համոզված է, որ ուշ, թե շուտ կաթողիկոսը հրաժարական կտա։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment