Հալեպում Սիրիայի կառավարական զորքերի ու քրդական ուժերի բախումների հետևանքով տուժած հայերի մասին տեղեկություններ չկան: AFR-ի տեղեկություններով՝ 9 մարդ է զոհվել բախումների հետևանքով: Իրավիճակը թեժացել է, երբ Դամասկոսում Սիրիայի դեմոկրատական ուժերը կառավարության հետ բանակցություններ էին վարում իրենց մարտիկներին Սիրիայի ազգային բանակում ինտեգրելու համար: Հնարավոր է բանակցությունները փակուղի են մտել: