Փաշինյանն իրեն միացած 10 եպիսկոպոսից պահանջել է ստորագրել Կաթողիկոսի  հեռացման պահանջի ներքո (տեսանյութ)


Տեսանյութ


Նիկոլ Փաշինյանն ու նրան միացած 10 եպիսկոպոսները կրկնում են Կաթողիկոսի  հեռացման իրենց պահանջը: Նրանք այսօր վարչապետի կեցավայրում հայտարարություն են ստորագրել: 

«Հայտարարություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման» վերտառությամբ հայտարարության մեջ նրանք Գարեգին Երկրորդին անվանել են «եկեղեցու փաստացի պետ»:

◇Տեքստում Փաշինյանի ավելի վաղ ներկայացրած կետերն են, ըստ որոնց Վեհափառի հեռացումից հետո տեղապահ է 
ընտրվում, ընդունվում է եկեղեցու կանոնադրություն, ապա նոր կաթողիկոս է ընտրվում: 

Փաշինյանի հակակաթողիկոսական արշավի յոթ ամիսների ընթացքում Գարեգին երկրորդը հեռանալու ոչ մի ակնարկ չի արել: 

Տարեմուտի իր ուղերձում Վեհափառը կոչ էր արել դադարեցնել «եղբայրադավության քայլերը»:


Leave a Comment