Մենք շատ մոտ ենք ռուս-ուկրաինական հակամարտության մեջ երկարատև խաղաղության հասնելուն. Ֆիդան


Միջազգային


Ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության մեջ կայուն խաղաղության հասնելուն, որը շարունակվում է արդեն չորս տարի։

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Փարիզում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ շտապ քննարկվում են խաղաղության հասնելու համար կարևոր մի շարք հարցեր։

«Եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, դա ոչ միայն կլինի խաղաղության համաձայնագիր, որը կավարտի Ուկրաինայում պատերազմը, այլև փաստաթուղթ, որը կսահմանի Ռուսաստանի և Եվրոպայի միջև խաղաղության հնարավոր մոդելները նոր դարաշրջանում, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքականությունը տարածաշրջանի նկատմամբ»,-նշել է Ֆիդանը:

Ֆիդանը հայտարարել է, որ հնարավոր խաղաղ կարգավորման շրջանակներում Թուրքիան պատրաստ է ստանձնել Սև ծովում անվտանգության ապահովման պատասխանատվությունը։


Leave a Comment