Կարգալույծ Արամայիս Թախմազյանը փորձ է արել մտնել ավանդատուն. փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)


Տեսանյութ


Փաստաբան Արա Զոհրաբյանը գրել է.

«Այսօր, Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին Եկեղեցում Արամայիս Թախմազյանը (նախկին տեր Թադեն) փորձ էր անում մտնել ավանդատուն: Վերջին շրջանում նշված անձը գալիս էր Եկեղեցի և հագնելով քահանայական հագուստը խանգարում էր Տեր Հայկ քահանա Սահակյանին ժամերգություններ կատարել:

Թալինի համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը արդեն հայտարարել է, որ հունվարի 6-ին Սուրբ Աստվածածին Եկեղեցում Պատարագ մատուցելու է կարգալույծ եղած Թախմազյանը: Դեկտեմբերի 31-ին՝ «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտելու օրը, Թեմի քահանաներին էր հայտնել իր այդ մտադրության մասին:

Հիշեցնում եմ, որ պետական կամ տեղական ինքակառավարման մարմինները և դրանց պաշտոնատար անձինք իրավունք չունեն միջամտելու Եկեղեցու ներքին գործերին և գործունեությանը:

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի կողմից վերը հիշատակված արարքը կատարելու դեպքում, նշվածը կհամընկնի ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի

2-րդ մասում նշված հանցագործության հատկանիշներին»:


Leave a Comment