Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կհետևի Ուկրաինայում հրադադարի պահպանմանը

«Կամավորների կոալիցիան» և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Ուկրաինայում ԱՄՆ-ի գլխավորությամբ հրադադարի մոնիթորինգի մեխանիզմ ստեղծելու շուրջ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում նախաձեռնության մասնակիցների հանդիպումից հետո։

«Կոալիցիայի շրջանակներում մենք ամրապնդել ենք մեր մոտեցումը՝ նախևառաջ ստեղծելով ԱՄՆ-ի գլխավորությամբ հրադադարի մոնիթորինգի մեխանիզմ ՝ մի շարք պետությունների մասնակցությամբ», – ասել է նա։

2025 թվականի սեպտեմբերին Փարիզում տեղի ունեցավ «կամավորների կոալիցիայի» հանդիպումը, որը վարում էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի առաջնորդը հայտարարեց, որ 26 երկիր պատրաստակամություն է հայտնել Ուկրաինայում «զսպող ուժեր» տեղակայել հրադադարից հետո:

Leave a Comment