Սիդնի Սուինին խախտել է լռությունը American Eagle-ի շուրջ սկանդալից հետո – Showbiz.am

Սիդնի Սուինին առաջին անգամ մեկնաբանել է American Eagle գովազդային արշավի շուրջ ծագած հակասությունները, որոնք նախկինում բանավեճեր էին առաջացրել ռասայական տարբերությունների և արևմտյան գեղեցկության չափանիշների վերաբերյալ։

Այնուհետև Սուինին և ապրանքանիշը թիրախավորվեցին ռասիզմի և քսենոֆոբիայի մեղադրանքներով։ Դերասանուհին երկար ժամանակ լռում էր, բայց հիմա որոշել է ամեն ինչ պարզաբանել։

People-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ ապշած է եղել արձագանքի մասշտաբից. «Ես զարմացած էի արձագանքի մասշտաբից։ Ես մասնակցել եմ արշավին, քանի որ ինձ դուր են գալիս ջինսերը և ապրանքանիշը։ Շատերը ինձ վերագրում են իրականությանը չհամապատասխանող դրդապատճառներ»։

Սիդնին ընդգծել է, որ երբեք չի աջակցել և չի աջակցում մարդկանց բաժանելու գաղափարին. «Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես միշտ ձգտում եմ միավորել մարդկանց։ Ես դեմ եմ ատելությանը և բաժանմանը»։

Դերասանուհու խոսքով՝ նախկինում նա հավատարիմ է եղել ո՛չ հեյթին, ո՛չ էլ դրականին չարձագանքելու սկզբունքին։ Սակայն հիմա նա հասկանում է, որ իր լռությունը խնդիր է դարձել. «Իմ լռությունը միայն մեծացրել է անդունդը, այլ ոչ թե փակել այն»։ Հուսով եմ, որ նոր տարում մենք կխոսենք այն մասին, թե ինչն է մեզ միավորում»։

Հիշեցնենք, որ American Eagle-ը հեռացրել է վիճահարույց նյութերը և պաշտոնական հայտարարություն է տարածել սկանդալից հետո։

Leave a Comment