Թրամփը հիմա էլ Գրելանդիան է մտադիր զավթել, Բրիտանիայի կոշտ արձագանքը ·

Միացյալ Թագավորությունը, որն ավելի վաղ աջակցել է ԱՄՆ գործողություններին Վենեսուելայում, դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ցանկությունը։

Վարչապետ Քիր Սթարմերը BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ Գրենլանդիայի ապագան պետք է որոշվի բացառապես Գրենլանդիայի և Դանիայի Թագավորության կողմից։

Հարցին, թե արդյո՞ք նա պատրաստ է Թրամփին ասել՝ «ձեռքերդ հեռու Գրենլանդիայից», Սթարմերը դրական է պատասխանել։

«Դանիան մեր մտերիմ դաշնակիցն է Եվրոպայում և ՆԱՏՕ-ում։ Անհրաժեշտ է, որ Գրենլանդիայի ապագան պատկանի Դանիայի Թագավորությանը և Գրենլանդիային, և ոչ մեկ ուրիշին», – ընդգծել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Leave a Comment